ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակի որդին՝ 18-ամյա Էմիլիոն, մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Լոնդոնի «Չելսիի» մամուլի ծառայությունը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել այսօր Պորտուգալիայում։ Տեղի ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ տղան կվադրոցիկլով է եղել. ճանապարհի ոչ հարթ հատվածով ընթանալիս կվադրոցիկլը շրջվել է, ընկել վարորդի վրա ու ճզմել նրան:
Միխայել Բալակը Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունների կրկնակի մրցանակակիր է: Կիսապաշտպանը խաղացել է Մյունխենի «Բավարիայում», Լոնդոնի «Չելսիում» և այլ ակումբներում: