Հրդեհը բռնկվել է օգոստոսի 3-ին։ Առայժմ այրվում է աղբանոցի համեմատաբար փոքր մասը, որը 600 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թունավոր ծխի սյուները վկայում են, որ բնապահպանական աղետի սպառնալիք կա: Եվ բնապահպաններն արդեն ահազանգում են` եթե կրակը չհաջողվի մարել կարճ ժամանակում, ապա կարող է զգալի վնաս հասցնել բնությանը, քանի որ հին անվադողերի այրման ժամանակ վտանգավոր նյութեր են արտազատվում։
Սուլայբիի անվադողերի գերեզմանոցը աշխարհում ամենամեծն է համարվում. այնտեղ ավելի քան 52 մլն անվադող կա։