Պատվաստման համար կարելի է հերթագվել նաև բջջային հավելվածով

Նախարարությունը ներկայացրել է նաև քայլերի հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ են բջջային հավելվածի օգնությամբ հերթագրվելու դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար հերթագրման գործընթացը բարելավվում է։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել հնարավոր է ոչ միայն տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այլև նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ:
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
«Հավելվածը ներդրվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Earlyone»-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նախարարությունը ներկայացրել է նաև քայլերի այն հաջորդականությունը, որոնք պետք է կատարել՝ հավելվածի օգնությամբ հերթագրվելիս։
Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է ընտրել «Առողջություն» բաժինը, ապա` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ», վայր՝ Հյուսիսային պողոտա:
Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։
Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։
Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: