«Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո իմ գրասենյակ եկավ». Օհանյանը պատմեց` ինչ են խոսել

Սեյրան Օհանյանը հայտնեց, թե նախկինում սահմանին ինժեներական ինչ աշխատանքներ են արվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. 2018-ից հետո էլ ինժեներական աշխատանքները շարունակվել են, բայց համեմատել նախկինում արված աշխատանքների հետ` անընդունելի է։  Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով նախկինում և իշխող ուժի ղեկավարման տարիներին արված աշխատանքներին։
Ադրբեջանցիներին մեր սահմաններից հետ շպրտելու հարցում խնդիրներ ենք ունենալու. Օհանյան
Նշենք, որ Օհանյանը 2008-16 թվականների ՀՀ պաշտպանության նախարարն է եղել։
«Ինժեներական առաջին խոշոր աշխատանքներն իրականացվել են 1996-98 թվականներին, երկրորդ ամենալայնածավալ աշխատանքներն իրականացվել են 2003-06 թվականներին, իսկ 2008-ից հետո լայնամասշտաբ աշխատանքներն են իրականացվել նաև ՀՀ սահմաններում։ Բացի այդ, ահռելի ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժիներասակրավորական համակարգ է ձևավորվել»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` 500-ից ավել երկարաժամկետ բետոնյա կրակակետեր են եղել բոլոր բնագծերում։ Օհանյանը նշեց` Ապրիլյան պատերազմի ժամանակ մխրճում է եղել միայն 20 կիլոմետր հատվածում։ Բացի այդ, կահավորվել են խրամատներ, հակատանկային փոսեր, ճանապարհներ։
Զինվորների հետազոտությունները պետք է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը. Թաթոյան
«Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ եկավ. իմ աշխատասենյակում հարցադրում կատարեց` ինչպե՞ս է ստացվել, որ Ապրիլյանից հետո ավելի շատ ենք աշխատանք կատարել, քան նախկին տարիներին։ Ես սեղմեցի կոճակը և բանակի հրամանատարի հետ խոսեցի`  նրան հարց տալով, թե քանի՞ կիլոմետր հակատանկային փոս ունի. ինձ պատասխանեց` 483 կմ, իսկ քանի՞սն ես հիմա կառուցել`  6.7 կիլոմետրը։ Հիմա ինչպե՞ս է ստացվում` նախկինում ավելի քիչ է արվել»,–ասաց Օհանյանը։
Ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ է արել Փաշինյանի ստորաբաժանումը. մանրամասնում է Օհանյանը
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ անկասկած ընթացքում եղել են նաև թերություններ, սակայն սահմանները երբեք բաց չեն եղել։