Շոգը վերադառնում է. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանները ներկայացրել են, թե Հայաստանի որ մարզում որքան ջերմաստիճան կգրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվե՞լ. բժիշկները նոր մանրէահիմք են հայտնաբերել
Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
«Անակոնդան Գրոզնիում». մարզադաշտում խաղի ժամանակ հայտնված օձը զվարճացրել է օգտատերերին