ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Բանգլադեշում կայծակից 17 մարդ է մահացել։ Պակիստանյան «The Nation» պարբերականը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ, իսկ մահացածները հյուրերից են։
Հզոր կայծակը գրանցվել է Չապայ-Նավաբգանջ շրջանում՝ մայրաքաղաք Դաքքայից և ծովափից մոտ 300 կմ հեռավորության վրա:
Կայծակը հարվածել է զբոսանավին, որտեղ այդ պահին գտնվել են հյուրերը։ Զբոսանավը փորձել է հատել գետը հորդառատ անձրևի ժամանակ։ Կայծակը հարվածել է, երբ նավը հասել է ափին։
Պարբերականը գրում է, որ սա վերջին շաբաթներին Բանգլադեշում տեղի ունեցած առաջին նման ողբերգական միջադեպը չէ։ Նման դեպքեր անձրևների շրջանում նախկինում էլ են եղել, սակայն վերջին տարիներին հաճախակիացել են։