ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել Էդուարդ Խանզրադյանին։
Բացի այդ, Սիմոնյանը 2 ռեֆերենտ է նշանակել` Աշխեն Հայրապետյանին և Զինա Չալիկյանին։ Իսկ ահա Դավիթ Առաքելյանին իր օգնականի պաշտոնում է նշանակել։
ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնին նշանակվել է Հովհաննես Նալբանդյանը, իսկ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ` Լևոն Սահակյանը։
ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնին նշանակվել է Հովհաննես Նալբանդյանը, իսկ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ` Լևոն Սահակյանը։
Վերջին նշանակումն էլ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնն է, որը ստանձնել է Վահան Նարիբեկյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 2–ին փակ գաղտնի քվեարկությամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Նա ստացել էր քվեարկությանը մասնակցած թիմակիցների 71 ձայնը, ԱԺ խոսնակի մյուս թեկնածուները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը` ոչ մի ձայն, քանի որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտել էին ԱԺ նախագահի ընտրությունը և լքել նիստերի դահլիճը։
Հարցն այն է, որ ինչպես «Հայաստան» դաշինքի ԱԺ նախագահի թեկնածու Մխիթար Զաքարյանը, այնպես էլ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն` Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են։
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին, որ նրանց ազատ արձակեն, և 2 պատգամավորներն էլ կարողանան ներկա լինել ԱԺ նիստերին։