ԱԱԾ տնօրենի տեղակալին կազատեն պաշտոնից. նախագահը ընդունել է վարչապետի առաջարկը

Գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այս պաշտոնում պաշտոնավարել է 3 տարուց մի փոքր ավելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով`ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը օգոստոսի 14–ից կազատվի զբաղեցված պաշտոնից։ ՀՀ վարչապետի առաջարկով ստորագրված հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Իրենք շատ բան կարող են խոսել». ԱԱԾ տնօրենի տեղակալը` Մեղրիի միջանցքի մասին
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ստեփան Մելքոնյանին 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,–ասված է հրամանագրում:
Նշենք, որ Ստեփան Մելքոնյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ է նշանակել 2018թ.–ի հունիսի 14–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։