Վերաքննիչ դատարանը Առուշ Առուշանյանի գործով որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին

Պաշտպանի խոսքով` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, բայց իրենք, միևնույնն է, չեն հանձնվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Կարծում եմ` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու և մեր պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվեց հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Առուշ Առուշանյանի պաշտպանն ի պատասխան ՀՔԾ–ի՝ փաստաթուղթ է հրապարակել