Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտել է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը, որոնք հրապարակված են e-gov.am կայքում:
Նշենք, որ ավելի վաղ Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:
Մամուլում տևական ժամանակ լուրեր էին տարածվում, որ Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ։
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը