Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանը նշում է, որ կալանավորված պատգամավորների` քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում, որ խախտվել է նրանց ընտրվելու իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովը չի կարող բոլոր պարագաներում երաշխավորել պատգամավորի քվեարկելու իրավունքը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորների կալանքի տակ գտնվելու հարցին։
Հնից եկած ընդդիմությունը չի կարող նորը դառնալ. Սուրենյանցը մեծ ցնցումներ է կանխատեսում
Նշենք, որ «Հայաստան» դաշինքից Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված են և ԱԺ նիստերին չեն մասնակցում։ Դաշինքը երեկ բարձրաձայնում էր այս հարցը` շեշտելով, որ տեղի ունեցածը պատգամավորների իրավունքի խախտում է։ Հավելենք, որ երկու պատգամավորներն էլ ընդդիմադիրների կողմից առաջադրվել էին որպես ԱԺ նախագահ։
«Պատգամավորը կարող է գործուղման մեջ լինել կամ էլ հարգելի պատճառով բացակայել։ Օրինակ, կալանավորված պատգամավորների` նիստերից բացակայելը դիտարկվում է որպես հարգելի բացակա»,–ասաց Վարդանյանը։
Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան
Նրա խոսքով` մնացած բոլոր հարցերի առնչությամբ պետք է հետևել գլխավոր դատախազության հաղորդագրություններին, քանի որ իրավական գործընթացներ են ընթանում։
Վարդանյանը հավելեց նաև, որ կալանավորված պատգամավորների` քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում, որ խախտվել է նրանց ընտրվելու իրավունքը։
Հիշեցնենք, որ երեկ 71 ձայնով ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը, իսկ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ձայներ չէին ստացել` ընդդիմությունը քվեարկությանը չէր մասնակցել։