Դանակահարված Արման Անտոնյանի վիճակը ծանր է. նրան այլ հիվանդանոց են տեղափոխել

Դիմակավորված անձինք ներխուժել էին Երևանի ավագանու անդամի տուն, դաժան ծեծի են ենթարկել նրան ու դանակահարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Տեղեկությունը հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել. ՔԿ
«Անտոնյանին այսօր, քիչ առաջ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք», – Facebook-ում գրել է Դանիելյանը։
Պարզվել է` ով է Երևանի կենտրոնում կրակել հայտնի գործարարի մեքենայի վրա
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի, մոտակայքում դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի` Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։
Հարվածներ են հասցրել նաև Արման Անտոնյանի հորը. սպանության փորձի նոր մանրամասները