Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին

Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին ու կրակոցներ արձակած անձանց։
Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են
Նշվում է, որ հուլիսի 31-ի առավոտյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացան, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։ Այդ ընթացքում բաժնում ահազանգ է հնչել, որ Նանսենի փողոցում ծեծկռտուք է, կրակոցներ են լսվում։ Ոստիկանները տեղում հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մի քանիսին։ Տղամարդիկ բերման են ենթարկվել բաժին։
Պարզվել է, որ մի խումբ անձինք Նանսենի թիվ 1 հասցեի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել իրար։
Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։
Երևանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ
Կրակողը բերման ենթարկվածների թվում է եղել։ Երևանի Մայակ թաղամասում բնակվող 36-ամյա տղամարդու խուզարկությամբ ատրճանակը հայտնաբերվել է։
Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։
Նշանակվել են դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին տեղափոխել են հիվանդանոց