Այս Օլիմպիադան շատ քաղաքականացված է, կամ ամերիկացիների դեպքում «թերապևտիկ բացառություն» է

Վիկտորյա Նիկիֆորովան վերլուծել է Տոկիոյում ընթացող Օլիմպիադայի մութ կողմն ու Համաշխարհային հակադոպինգային գործակալության վերաբերմունքը Ռուսաստանը ներկայացնող մարզիկների նկատմամբ։
Sputnik
Վիկտորյա Նիկիֆորովա. ՌԻԱ Նովոստի
Ռուս օլիմպիականները Տոկիոյում իսկական բյուզանդական խորամանկություն ցուցաբերեցին։ Ժամանել են խիստ սահմանափակ թիմով` սովորական 100 թեթև ատլետի փոխարեն 10–ը, նորմա՞լ է։ Դիմադրել են քարոզչական ատելության իններորդ ալիքին։ Ելույթ են ունենում չեզոք` առանց դրոշի և օրհներգի։ Դոպինգ թեստ են հանձնում գրեթե շուրջօրյա ռեժիմով. նայեք թեկուզ Սոֆյա Վելիկայայի նկատմամբ նրանց ծաղրուծանակին։ Միևնույն ժամանակ հաջողացնում են հաղթել։
Չայկովսկու առաջին համերգը բավական ամուր նստեց հանդիսատեսների գլուխներում` «Տրամ–տամ–տամ–տամ», վեր են թռնում գիշերներն ամերիկացի լողորդներն ու ֆրանսիացի սուսերամարտուհիները։
Սպասեք։ Մենք այդպես չենք պայմանավորվել։ Ծրագրածի համաձայն` ռուս մարզիկները պետք է ժամանեին և պարտվեին։ Չէ՞ որ արևմտյան գործընկերների վարկածով` նրանք բոլորը թմրանյութերի ազդեցության տակ են։ Սակայն Ռուսաստանի հավաքականի հաջողությունը ակներևի ապացույց է, որ «դոպինգի», թեստերի կեղծման և Ռոդչենկովի բեղերի հետ կապված ողջ պատմությունը հերթական ցնորային ֆեյքն էր` «Նովիչոկի» մասին անվերջ պատմությունների նման։
Բրոնզ և առնվազն արծաթի հավակնություն. ինչպես անցավ Օլիմպիադայի 10–րդ օրը հայերի համար
Իսկ այսօր «ասեղի վրա նստած» են, ընդ որում զանգվածաբար և  լրիվ պաշտոնական տվյալներով, հարյուրավոր և հազարավոր արևմտյան` նախևառաջ ամերիկացի մարզիկներ։  Սրա համար նրանք բավական պարզ բացատրություն ունեն` այն «թերապևտիկ բացառություն» է կոչվում։ Չար լեզուները դա անվանում են «դոպինգի արտոնագիր»։
Այն ձեռք բերելը բոլորովին դժվար չէ։ Մարզիկն իր ազգային հակադոպինգային կոմիտե բժիշկից տեղեկանք է ներկայացնում և առանց որևէ դժվարության իրավունք ստանում արգելված դեղամիջոցներ օգտագործել։
Քիմիայի տեսականին բավականին մեծ է։ Այստեղ և՛ ասթմայի դեղերն են, որոնք արդյունաբերական մասշտաբներով սպառում են նորվեգացի դահուկորդները, և՛ անաբոլիկ ստերոիդները, որոնց օգտագործման մեջ մշտապես կասկածվում են թենիսիտուհիներ Վիլյամս քույրերին։ Ե՛վ տարատեսակ հոգեմետ դեղեր, որոնց հետ է, ըստ ամենայնի, կապված Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բեյլզի հետ առաջացած խնդիրը։
Հետաքրքիր է այն, որ նման թույլտվությունների տալն ու բովանդակությունը գաղտնի են պահվում։ Իբրև թե դրանք մարզիկների բժշկական տվյալներն են` անձնական բան։ Ազգային հակադոպինգային կոմիտեներն իրենց հաշվետվություններն այնպես են կազմում, որ ոչ ոք ոչինչ չհասկանա։
Ավստրալիացի ակտիվիստները, որոնք փորձում են իսկապես պայքարել դոպինգի դեմ, պարզել են, որ 2012 թվականին երկրում թերապևտիկ բացառություններ են տրամադրել 37 ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների համար` ինսուլինից մինչև ռիտալին։ Սակայն որքան թույլտվություն է կոնկրետ դուրս գրվել յուրաքանչյուր դեղամիջոցի համար և ում, ոչ ոք պարզապես չգիտի։
Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը
WADA-ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) տվյալների բազայի մի քանի հաքերային հարձակումները թույլ տվեցին պարզել ակնհայտը. առաջատար արևմտյան մարզիկները կանոնավոր կերպով տարատեսակ դեղամիջոցներ են օգտագործում` փորձելով առաջ անցնել մրցակիցներից։
Մորֆինից, վիկոդինից, տրիամցինոլոնից բաղկացած դժոխային կոկտեյլ էին հայտնաբերել լեգենդար բրիտանացի վազորդ Մո Ֆարայի անալիզներում։ Որևէ մեկը սակայն կասկածի տակ չդրեց նրա օլիմպիական ոսկին։ Որակազրկման մասին խոսք անգամ չկար։ Մեծ Բրիտանիայի թագուհին նրան ասպետի կարգ շնորհեց, և Մոն շարունակեց իր սպորտային կարիերան։ Նա Տոկիո էլ կգնար, եթե հասցներ ընտրվել հավաքականի կազմում։
Տարիների ընթացքում արգելված դեղամիջոցներ էին հայտնաբերում նաև Ուիլյամս քույրերի և Սիմոնա Բեյլզի դոպինգ թեստերի արդյունքում։ Սակայն բոլոր երեք մարզիկներին էլ մասնակցել են մրցումներին և հաղթել։
Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը
Խնդրի լրջությունը վախեցրել էր նույնիսկ շատ բաների սովոր ամերիկացիներին։ Մի քանի տարի առաջ USA Today  հայտնի ամսագիրը փորձեց ուսումնասիրություն անցկացնել, նամակ գրեց WADA` պարզելու համար, թե արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է Վիլյամս քույրերի հետազոտությունների արդյունքում։ Գուցե հնարավոր է հրապարակել թերապևտիկ բացառության տվյալները։ Թող հանրությունն իմանա, ինչ են օգտագործում լեգենդար մարզիկները։ 
Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը հարցմանը չպատասխանեց։ Որևէ տեղեկություն այդպես էլ չգաղտնազերծվեց։ Լրագրողները ստիպված եղան բավարարվել ամերիկյան հակադոպինգային գործակալության պաշտոնական հայտարարությամբ, թե Վիլյամս քույրերն ու նրանց միացած Բեյլզը որևէ բանում մեղավոր չեն։
Բեյլզն այն ժամանակ պարզաբանել էր, որ մանկուց տառապում է գերակտիվությունից և ուշադրության պակասից, այդ իսկ պատճառով WADA–ն թույլ է տալիս իրեն ռիտալին օգտագործել։  Թե ինչի արդյունքի դա բերեց Տոկիոյում, տեսավ ամբողջ աշխարհը։
Ռիտալինը հզոր հոգեխթանիչ է, հանրության շրջանում այն անվանում են «կոկաին աղքատների» համար։ Երկրից երկիր այն բավական դժվար է անցկացնել, համավարակի ժամանակ կանոններն ավելի էին խստացվել։ Իրավիճակին ծանոթ մարդկանց խոսքով` Սիմոնա Բեյլզի մարզիչը չէր կարողացել իր մարզիկի համար անհրաժեշտ ռիտալինը Ճապոնիա բերել։
Մնալով առանց դեղի` հայտնի մարմնամարզուհին դուրս մնաց մրցումներից` բախտի քմահաճույքին թողնելով իր թիմին։ Ամերիկյան ԶԼՄ–ները նրան հերոսուհի հռչակեցին, սենտիմենտալ տեքստեր գրեցին։ Սակայն իրերն իրենց անուններով կոչենք։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ առաջատար ամերիկացի մարզիկն ընդամենը թմրանյութերի բացակայությունից սովորական «լոմկայի» մեջ էր։
Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր
Հանդիսատեսի ուշադրությունն այդ ամոթից շեղելու համար Ամերիկյան հակադոպինգային գործակալության ղեկավար Թրևիս Թայգարթը ռուս մարզիկների վրա «հարձակվեց». «Ռուսաստանը դաժան պատժի է արժանի, որովհետև շարունակում է խարդախությունները»։
Լսեք, բայց չէ՞ որ դա այն նույն Թայգարթն է, որը վերջերս պատժեց ամերիկացի վազորդ Շա'Քարի Ռիչարդսոնին` նրան որակազրկելով խորհրդանշական մեկ ամսով։ Ռիչարդսոնը մարիխուանա էր ծխել մեկնարկից անմիջապես առաջ։ Սովորաբար WADA–ն նման արարքի համար 4 տարով է որակազրկում։
«Մոլագարության մեջ են»․ Զախարովան վրդովված է Օլիմպիադային` արևմտյան ԶԼՄ-ների արձագանքից
Իսկ հիմա Թայգարթը մեղադրում է Ռուսաստանին «դոպինգի պետական աջակցման» մեջ և առաջարկում հրապարակել օլիմպիականների դոպինգ թեստերը։ Դե ինչ, բարի երթ։ Ռուս մարզիկները վախենալու ոչինչ չունեն, Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատեց, որ որևէ դրական պատասխան նրանք չունեն։ Իսկ ահա ամերիկացի մարզիկների հետազոտությունների արդյունքները հետաքրքիր կլինեն։ Այնտեղ կարծես արդեն Մենդելեևի ողջ պարբերական աղյուսակն է առկա։
Ռուսները սովոր են միջազգային մրցումներում իրենց վրա գործադրվող ճնշումներին։ Բայց Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերը պարզապես չափից դուրս քաղաքականացված են։ Անզոր լինելով հաղթել ազնիվ պայքարում` արևմտյան գործընկերները սադրանքների են դիմում, ստում են, ակնհայտորեն «վրա են տալիս»։  Ամերիկացիները հավանաբար օլիմպիական կարգախոսը պետք է փոխեն «Օ, սպորտ, դու պատերազմ ես»-ով, սա հիմա ավելի սազական է:
Իհարկե, այս ամենը միայն խղճահարություն է առաջացնում։ Այն ատելությունը, որն այսօր ներսից քայքայում է ամերիկյան հանրությանը, այդ խեղճ մարզիկները պրոյեկտում են դրսում։ Նրանք մոլագարի պես փորձում են խաղաղ օլիմպիական խաղերը մարտադաշտի վերածել։  Վերլուծաբանները դա անվանում են «քաոսի արտահանում»` այստեղ ռազմավարական նպատակներ տեսնելով։ Սակայն առավել հաճախ թվում է, որ դա պարզապես բնազդ է։ Այլ կերպ մեր գործընկերներն արդեն պարզապես չեն կարող։
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը
Ամերիկացի մարզիկների կողմից թմրանյութերի ու արգելված դեղամիջոցների անպատիժ օգտագործումը, հավանաբար, նրանց որոշակի հաղթանակներ կբերի։ Սակայն ապագայի համար սա իրոք սարսափելի է։ Ամերիկացի երեխաների մի քանի սերունդ արդեն վարժվել են այն մտքին, որ սպորտի աստղ հնարավոր է դառնալ միայն եթե փոքր տարիքից տարատեսակ «զիբիլներ» օգտագործես։  Այդ անօրինությունը կոծկելու են մարզիչները, բժիշկները, Թրևիս Թայգարթը, բոլորը` ընդհուպ մինչև նախագահ։ Ի՞նչ է դա, եթե ոչ «դոպինգի պետական աջակցում»։ Լավ կլիներ`հանուն մեծ սպորտի ապագայի  WADA–ն զբաղվեր ամերիկացիներով։