Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին

8–րդ գումարման Ազգային ժողովը գումարել է առաջին նիստը։ Իշխող ուժի թեկնածուն խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ալեն Սիմոնյանն է։
Sputnik
Խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, երբ ՔՊ–ն պետք է ներկայացներ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին։
Նոր նախարարներ ու փոխվարչապետ. Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկներ է ներկայացրել
Նշենք, որ մինչ այս «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Մխիթար Զաքարյանին, որն այս պահին կալանքի տակ է։ Բացի այդ, «Պատիվ ունեմ»–ը նույնպես ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Արթուր Սարգսյանին, որը նույնպես կալանավորված է։
Երբ ՔՊ–ն պետք է ներկայացներ Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ուզում են իրենց 2 պատգամավորները` Սարգսյանն ու Զաքարյանը, ներկա լինեն նիստին։
Դրանից հետո նրանք լքեցին դահլիճը։
«Ձեռնպահ մնալ խեղաթյուրման փորձերից». դատախազությունը պատասխանել է «Հայաստան» դաշինքին