«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը որոշեց ոգևորվել ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովին։
Նշենք, որ հենց ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» դաշինքը բարձրացրեց իր երկու պատգամավորների` Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին կալանքից ազատելու և ԱԺ նիստին ներկա լինելու հարցը։ «ՔՊ»–ն հակադարձում էր «Հայաստան» դաշինքի պատգամավորների ելույթներին, իսկ Հասանովը չէր կողմնորոշվում` ինչ անել։
Նիստից հետո Ռուբինյանը մոտեցավ Հասանովին ու ասաց. «Սաղ լավ ա, մալադեց, դուխո՛վ, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմարներ ենք անում»։
Այսօր ընթանում է ԱԺ 8–րդ գումարման անդրանիկ նիստը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։