Ի՞նչ վնասվածք է ստացել Արթուր Ալեքսանյանը. մանրամասներ

Արթուրը վնասվածք ստացավ գոտեմարտի երկրորդ կեսի վերջում, երբ հնարքով կարողացավ 3 միավոր վաստակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչի ժամանակ ձգեց ոտքի մկանը, սակայն կարողացավ հաղթանակ տանել։
Sputnik Արմենիայի աղբյուրների համաձայն` Արթուր Ալեքսանյանի վնասվածքն առաջին հայացքից այդքան էլ լուրջ չէ։
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ
«Բայց մինչև եզրափակիչ գոտեմարտը, որը կայանալու է օգոստոսի 3–ին, մեր ըմբշամարտիկը բժշկական մանրամասն զննում է անցնելու, և միայն դրանից հետո հայտնի կդառնա վնասվածքի լրջությունը»,–ասաց մեր աղբյուրը։
Արթուրը վնասվածք ստացավ գոտեմարտի երկրորդ կեսի վերջում, երբ հնարքով կարողացավ 3 միավոր վաստակել` հաշիվը դարձնելով 4:1։ «Սպիտակ արջը» վնասվածքով շարունակեց գոտեմարտը և, պահպանելով հաշիվը, դուրս եկավ եզրափակիչ՝ առնվազն ապահովելով արծաթե մեդալ:
Տոկիո–2020. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթելով Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին։