Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մի քանի օրով կդադարեն տեղումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Այդ օրերին տեղումներ չեն գրանցվի։
Այսօր երեկոյան ժամերին անձրև կտեղա նաև Երևանի առանձին հատվածներում։ Անձրևը կուղեկցվի ամպրոպով, և այդ ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-20 մ/վ–ի։
Եղանակի կանխատեսում
Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +21-ից +23։