Բրոնզ և առնվազն արծաթի հավակնություն. ինչպես անցավ Օլիմպիադայի 10–րդ օրը հայերի համար

Հայաստանը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Sputnik
Օլիմպիական խաղերի տասներորդ օրը հայ մարզիկների համար փայլուն էր։ Նախ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մեր մարզիկը ցույց տվեց 14,733 միավոր արդյունք։
Մկանն ընդհանուր առմամբ վնասված չէ․ մանրամասներ Արթուր Ալեքսանյանի վիճակից
Ոսկին հանձնվեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չե Հվան Սինին է, արծաթը՝ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։
Երկրորդ լավ լուրն այն էր, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) հանդես կգա Տոկիոյի խաղերի եզրափակիչում:
Օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադհադի Սարավիին: Ցավոք, ընթացքում Ալեքսանյանը ոտքի վնասվածք ստացավ, սակայն դա նրան չխանգարեց գոտեմարտը ոչ միայն շարունակել, այլև ավարտել հաղթանակով։
Այժմ «Սպիտակ արջը» առնվազն արծաթ կբերի Հայաստանին։
Սակայն, իհարկե, մենք հույս ունենք, որ Արթուրի վնասվածքը լուրջ չէ, և եզրափակիչում նա կհաղթի իր մրցակից` ռուսաստանցի Մուսա Եվլոևին և ոսկե մեդալով կվերադառնա տուն։
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակիչում
1 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչում
2 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուպբեկովը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչում
3 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուպբեկովը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչում
4 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի քառորդ եզրափակիչի մենամարտը Արթուր Ալեքսանյանի (Հայաստան) և Արվի Մարտին Սավոլայնենի (Ֆինլանդիա) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերում
5 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը
6 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1/8 եզրափակիչի մենամարտը Կարապետ Չալյանի (Հայաստան) և Յալգասբայ Բերդիմուրադովի (Ուզբեկստան) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ
7 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1/8 եզրափակիչի մենամարտը Կարապետ Չալյանի (Հայաստան) և Յալգասբայ Բերդիմուրադովի (Ուզբեկստան) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ
8 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի քառորդ եզրափակիչի գոտեմարտը Կարապետ Չալյանի (Հայաստան) և Ալեքսանդր Չեխիրկինի (Ռուսաստան) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ
9 / 14
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի քառորդ եզրափակիչի գոտեմարտը Կարապետ Չալյանի (Հայաստան) և Ալեքսանդր Չեխիրկինի (Ռուսաստան) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ
10 / 14
32–րդ ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթը Տոկիոյում
11 / 14
32–րդ ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթը Տոկիոյում
12 / 14
32–րդ ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթը Տոկիոյում
13 / 14
Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը
14 / 14
Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը