«Բաքվում 20 տարվա կալանքի դատապարտված Ալյոշա Խոսրովյանը փոքրիկ զավակ ունի». Աննա Գրիգորյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորը հայտնեց, որ այսօր Բաքվում դատապարտված գերիներից մեկին ճանաչում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանում այսօր 20 տարվա ազատազրկման դատապարտված հայ գերիներից մեկը` Ալյոշա Խոսրովյանը, կապանցի է։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով գերիների թեմային։
Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի 2 զինծառայող է վիրավորվել
«Ալյոշա Խոսրովյանն իմ համաքաղաքացին է` կապանցի է։ Ես մեծ ցավով եմ խոսում նրա մասին, քանի որ ճանաչում եմ նրա ընտանիքին։ Նա փոքր զավակ ունի»,–ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ պետության ուղիղ պարտականությունն է` անել ամեն ինչ, որպեսզի մենք գերիներ չունենանք։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում դատավճիռ է կայացվել երկու հայ գերիների` 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի և 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ։ Երկուսն էլ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ 10–ը կանցկացնեն բանտում, 10–ը`խիստ ռեժիմի գաղութում։
Բաքվում հայ գերիների քրեական հետապնդումներն ապօրինի են. Human Rights Watch-ը դատապարտում է
Հիշեցնենք` Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականի հոկտեմբերին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ժամանակ։
Անպատասխանատու արտահայտություններ են անում. Եվրախորհրդարանում դատապարտել են Բաքվին