ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողով անցած ուժերն այսօր առաջադրեցին ԱԺ նախագահի իրենց թեկնածուներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք առաջադրում են Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։
Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Մխիթար Զաքարյանի (Մեղրիի նախկին համայնքապետ) թեկնածությունն են առաջադրում։
«Պատիվ ունեմն» էլ առաջադրեց Արթուր Սարգսյանի (Սիսիանի նախկին համայնքապետ) թեկնածությունը։ Վերջին երկուսն այս պահին կալանավորված են։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` ԱԺ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Նախ ներկայացնում են թեկնածուին, հետո ելույթի հնարավորություն տալիս նրանց։ Բացի այդ, պատգամավորները կարող են հարցեր հղել ԱԺ նախագահի թեկնածուներին, որից հետո թեկածուների եզրափակիչ ելույթներ ու պատգամավորների մտքերի փոխանակում է նախատեսված։