ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Նորընտիր` 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
Председатель первого заседания парламента Армении 8-го созыва Князь Гасанов приветствует присутствующих (2 августа 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիստին ներկա են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված համայնքի ղեկավարների լուսանկարներով շապիկներով։
ՀՀ հիմնը հնչելուց հետո Գարեգին Բ-ն տերունական աղոթք կարդաց, որից հետո նա իր օրհնանքի խոսքն ասաց։
«Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հաշվի առնելով` հրամայական է պետական գործիչների և ողջ հասարակության համախմբումը։ Բոլորիս ձգտումը հայրենիքի անվտանգությունն է»,–ասաց Գարեգին Բ-ն։
Նշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։