Ո՞ւմ համար է սեքսը վտանգավոր շոգ եղանակին. խորհուրդներ բժշկից

40-ից բարձր մարդկանց համար սեքսը «բարձր արագությամբ» անվտանգ է միայն այն դեպքում, եթե նրանք բացարձակապես առողջ են, հակառակ դեպքում նրանք նույնպես հայտնվում են ռիսկի գոտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Օդի ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր է, դա լուրջ ռիսկի գործոն է, հատկապես տարեցների ու սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Բժիշկ-սրտաբան, բժշկության ոլորտով զբաղվող բլոգեր Ֆիլիպ Կուզմենկոն Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խորհուրդ է տվել այդ երկու խմբերին պատկանող նարդկանց շոգ եղանակին սահմանափակել սեքսով զբաղվելը։
Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ
«Մարդու մարմինը միջինում 60 տոկոսով բաղկացած է ջրից։ Երբ շոգին քրտնում ենք, քրտինքի միջոցով մարմնի ջրի մի մասը դուրս է գալիս, այսինքն՝ մենք ջուր ենք կորցնում, և արյունը խտանում է։ Արյան այս հատկությունը այն մարդկանց համար, որոնք արդեն ունեն սրտի կամ անոթների հետ կապված խնդիրներ, կարող է նույնիսկ ճակատագրական լինել: Հաճախ է պատահում, երբ տարեցները սեքսի ժամանակ սրտի կաթված են ստանում», — զգուշացրել է սրտաբանը։
Նա նշել է, որ սեռական ակտը նույնպես ֆիզիկական ակտիվություն է։ Իսկ տարիքով կամ սրտանոթային հիվանդություններով մարդկանց համար նման ակտիվությունը պետք է չափավոր լինի։ Կուզմենոն պարզաբանել է, որ եթե հանկարծ հիվանդ սրտով մարդը վազքի մրցույթի մասնակցի, նրա սիրտը կարող է և չդիմանալ։
40 տարեկանից բարձր մարդկանց, որոնք չեն բողոքում ինքնազգացողությունից ու ակտիվ սեռական կյանք են վարում, բժիշկ-սրտաբանը նույնպես խորհուրդ է տվել շոգին զսպել սեռական ախորժակը:
Հայ բժիշկները ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում են արել․ բուժվողներն Աֆրիկայից են
«Եթե մարդը սովոր է ակտիվորեն սեքսով զբաղվել, շոգին էլ ՝ սթրեսի ֆոնին ալկոհոլ է խմել, ապա ավելի լավ է զգույշ լինել։ Առաջարկությունը ստանդարտ է՝ սեքս առանց մոլեռանդության։ Եթե շոգում եք, ապա օդորակիչ գնեք։ Եթե դուք դա անում եք շոգին, անկախ ամեն ինչից, համոզվեք, որ առողջ եք», - խորհուրդ է տվել Կուզմենկոն։
Նրա խոսքով՝ 40-ից բարձր մարդկանց համար սեքսը «բարձր արագությամբ» անվտանգ է միայն այն դեպքում, եթե նրանք բացարձակապես առողջ են, հակառակ դեպքում նրանք նույնպես հայտնվում են ռիսկի գոտում: