Stand up paddle surfing–ը աշխարհում շատ սիրված և Ռուսաստանում ավելի ու ավելի մեծ թափ հավաքող մարզաձև է։
Այն առաջացել է դասական սերֆինգից։ SUP-ը սերֆինգով զբաղվողների անփոխարինելի բարեկամն է դարձել ալիքների բացակայության պայմաններում։ Այնպես որ սիրելի սպորտով կարելի է զբաղվել բացարձակ հարթ ջրում։
Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնը մասնակիցներին պարտավորեցրել է անպայման յուրահատուկ հագուստով լինել։ Իսկ եթե սերֆինգի տախտակին ընտանի կենդանի կա, նրան նույնպես պետք է զուգել-զարդարել։
Փառատոնի մասնակիցները Մոյկա գետի առափնյակից շարժվել են Ֆոնտանկայի հունով, այնուհետև անցել Գրիբոյեդովի ջրանցքով և վերադարձել սկզբնակետ՝ անցնելով քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրերի կողքով։
Երթուղու ընդհանուր երկարությունը 8 կմ է։ 2019թ․-ին այս միջոցառումը ռեկորդային թվով մասնակիցներ էր հավաքել․ 1300 գրանցված մասնակցից ջուրն էին իջել 792-ը։ Դրանից մեկ տարի առաջ փառատոնին մոտ 500 մարդ էր մասնակցել։