«Գիտեի, որ դժվար է լինելու, բայց գալու էինք ու միշտ ենք գալու». Սիրուշոն Արցախում է

Երգչուհին որոշել է իր արձակուրդն անցկացնել Արցախում։ Նա լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն ընտանիքով այցելել է Արցախ։ Նա Facebook–ի իր էջում լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից։
«Այսօր սկսվեց մեր արձակուրդը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ... բայց այս անգամ լրիվ այլ զգացողությամբ»,–լուսանկարին կից գրել է երգչուհին։
Նա նշել է, որ Արցախ են այցելել երեխաների և ընկերների հետ։ Սիրոշոն հավելել է. «Գիտեի, որ դժվար է լինելու, բայց միևնույն է՝ գալու էինք ու միշտ ենք գալու»։
«Մենք քեզ բաց թողեցինք, ների՛ր նրանց, ովքեր արժեքդ չհասկացան». Սիրուշոն գրառում է արել
Հիշեցնենք, որ Սիրուշոն և ամուսինը` Լևոն Քոչարյանը, 2 որդի ունեն` 7 տարեկան Ռոբերտը և 5 տարեկան Միքայելը։
Սիրուշոն պարում է իր «Body On Body» երգի տակ. տեսանյութ