Բեյրութի նավահանգիստը 2020-ի հզոր պայթյունից հետո վերածվել է ուրվականի. տպավորություն է, թե պայթյունից ընդամենը մի քանի օր է անցել։ Նավահանգստի մոտ փողփողում է երկրի դրոշը` հուշելով, որ նախկինում դա կարևոր տարածք է համարվել։
Կիսափլված շենքերը, կոտրված նավերը հուշում են, որ նավահանգիստը լքված է` ամենուր փլատակներ ու ավերակներ են։
Հիշեցնենք` մոտ մեկ տարի առաջ ՝ օգոստոսի 4-ին, 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով այստեղ ավելի քան 200 մարդ մահացավ, տուժեցին 6500–ը, ավերվեց 6000 շենք ու շինություն, ավելի քան 250 000 բեյրութցի դարձավ անօթևան։