Արամ Ա կաթողիկոսը որպես գլխավոր դասախոս հրավիրվել է G20 ֆորումին

G20 ֆորումը կայանալու է սեպտեմբերին Իտալիայում։ Մասնակցելու են մի շարք ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը G20 ֆորումին է հրավիրվել որպես գլխավոր դասախոս։ Տեղեկությունը հրապարակվել է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։
«Վեհափառ հայրապետը որպես գլխավոր դասախոս մասնակցելու է G20 երկրների ղեկավարների հանդիպման նախօրյակին կայանալիք միջազգային ֆորումին: Նորին սրբությունը խոսելու է «Հատկապես արաբական աշխարհում կրոնի դերը ճգնաժամների լուծման գործում» թեմայով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին. լուսանկարներ
G20 ֆորումը կայանալու է Իտալիայի Բոլոնիա քաղաքում սեպտեմբերի 12-14–ը, մասնակցելու են գիտական, տեղեկատվական, ակադեմիական և այլ ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Արամ Առաջին կաթողիկոսը Հռոմի պապին խնդրել է օգնել գերիների վերադարձի հարցում