Քոչարի` Արարատի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ

Նորակոչիկներից մեկն իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։
Sputnik

Հայ զինծառայողները խրոխտ շուրջպար են բռնել Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի պատերի ներքո։ Տեսանյութն իր Facebook–ի էջում հրապարակել է Վահագն Մայիլյան օգտատերը, որը, դատելով գրառումներից, նորակոչիկ է։

Ծառայության ու քաղաքացիական կյանքի արանքում. նորակոչիկները` հավաքակայանում

Իրենց զինվորական երդման օրը ռազմատենչ ազգային պար պարելը հենց նրա նախաձեռնությունն է եղել։ Վահագնը իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Տղաները հայրենիքին զինվորական երդում տալուց հետո Արարատի փեշին պարել են խրոխտ ազգային քոչարին ու ոգևորել ներկաներին։