Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը. տեսանյութ

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվում է տարբեր վարչական շրջաններում ինքնակամ կառույցների ապամոնտաժումը։
Sputnik

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քանդում ապօրինի կառույցները։

Շենգավիթում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել. տեսանյութ

Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Դալմայի այգիներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվում

Ապօրինի շինությունների հարցն առկա է նաև Երևանի մյուս վարչական շրջաններում։

Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ