ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մենախաղում դուրս է եկել Տոկիոյի օլիմպիական խաղերի եզրափակիչ ու իր համար առնվազն արծաթե մեդալ ապահովել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խաչանովը հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Պաբլո Կարենյո-Բուստեին։
Երեկ Կարենյո-Բուստեն մրցապայքարից դուրս է թողել աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին:
Ավելի վաղ Խաչանովը դժգոհել էր, որ Օլիմպիադայի կազմակերպիչները խաղերը նշանակում են ամենաշոգ ժամերին: Թենիսիստը խոստովանել է, որ խաղերի սկիզբը տեղափոխելու շնորհիվ ֆրանսիացի Ուգո Ումբերի դեմ քառորդ եզրափակիչում խաղալը շատ ավելի հաճելի էր:
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում