«Լավագույն մասնագետները տվել են իրենց համաձայնությունը». սկսվել է Ֆիրդուսի վերակառուցումը

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը վստահեցնում է, որ որևէ հուշարձան կառույց չի քանդվում և ավերվում։
Sputnik

Արդեն տրվել է Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը: Տեղեկությունը հայտնում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրելով։

Ավինյանը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զրուցել բնակիչների հետ:

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հայտնում է, որ թաղամասի վերակառուցման ծրագրի կյանքի կոչման ճանապարհին հեշտ չեն հասել։ Նրա խոսքով` բուռն քննարկումներ են եղել, որոնց ընդգրկվել են նաև փորձագիտական խմբեր։

«Մարդիկ, որոնք այսօր համարվում են լավագույն մասնագետներ, տվել են իրենց համաձայնությունը։ Կարող եմ վստահաբար ասել` որևէ հուշարձան կառույց չի քանդվում և ավերվում, ավելին, ներդրողներն ամրացնելու են դրանք»,–ասում է Խզմալյանը։

Ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանն էլ իր հերթին նշում է, որ չկա ոչ մի նորմաների խախտում և նման միջավայր, որը ստեղծվելու է «խառնիճաղանջ տարածքում», չի եղել դեռ։

Ֆիրդուսի տարածքի 12 շենքեր պահպանվելու են․ ԿԳՄՍ նախարարություն

Հիշեցնենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում էր, որ Հանրապետության 46 հասցեի շենքը քանդվելու է և պատմամշակութային նշանակություն ունեցող շինությունից մնալու է միայն ճակատային հատվածը։