Ջերմուկի ոստիկանները 29–ամյա երիտասարդի մոտ գտել են թմրամիջոց ու գաղտնի փականով դանակ

Երիտասարդն ասել է, որ հայտնաբերված զանգվածը մարիխուանա է, այն իր անձնական օգտագործման համար է:
Sputnik

Ջերմուկի ոստիկանները Գարնանային փողոցից բերման են ենթարկել 29 և 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նրանց մոտ թմրանյութ կա: Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

Տեղեկությունը հաստատվեց. 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ, չօգտագործված ապակե կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:

Ըստ երիտասարդի` հայտնաբերված զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Պոկեր ու թմրանյութեր. Երևանի Սայաթ-Նովա փողոցում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել