Ջալալ Հարությունյանի տեղը «ծախել են», բայց գործով մեղադրյալ չկա

Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր և հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը Զինվորական քննչական բաժնից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն (որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում) և կցվել է դրանց: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։

Ջալալ Հարությունյանը խոսել է պատերազմի, պարտության, իր դեմ մահափորձի ու նոր պաշտոնի մասին

Ի դեպ, քրեական գործով բավականին կցկտուր ցուցմունքներ են տրված, որից ակնհայտ է այն, որ, ի վերջո, ՊԲ նախկին հրամանատարի տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ։

Այնինչ դեպքից 9 ամիս անց անգամ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր և հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Վերջինիս վիրավորումը շատերի համար մնաց առեղծված, թե ինչպես հակառակորդը իմացավ նրա տեղը եւ տեղաշարժը»:

Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել. տեսանյութ