Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում No Green Pass («Ո՛չ Covid-ի սերտիֆիկատներին) պաստառներով պատգամավորներին ստիպված են եղել հանգստացնել, ինչի արդյունքում նիստերի դահլիճում սկսված վազքը դադարել է: Իտալացի ժողովրդական ընտրյալներն անկարգություն են արել համաճարակի դեմ պայքարի միջոցառումների մասին նախագծի քվեարկությունից առաջ։
Իտալիայի կառավարության վերջին որոշումներից մեկն էլ մի շարք հասարակական հաստատություններում, այդ թվում` փակ տարածքներում ու ռեստորաններում Covid-սերտիֆիկատների պահանջը պարտադիր դարձնելն է։
Օգոստոսի 6-ից, ինչպես ենթադրվում է, կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին փաստաթուղթ պետք է ներկայացվի մշակութային եւ այլ միջոցառումներ, թանգարաններ, թատրոններ, մարզադահլիճներ, լողավազաններ, ռեստորաններ փակ տարածքներ այցելելելիս:
Հաստատությունների սեփականատերերին, որոնք թույլ են տալիս առանց կանաչ անձնագրի մտնել իրենց օբյեկտ, ինչպես նաև հաճախորդներին, կարող են տուգանել 400-ից մինչև 1000 եվրոյով:
Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին
Չի բացառվում, որ տրանսպորտից օգտվելու համար նույնպես պահանջվի այդ փաստաթութղը, սակայն այդ հարցով որոշումն առայժմ հետաձգվել է։
Ահա և Իտալիայում բողոքի ալիք է բարձրացել ինչպես ռեստորանների և զվարճանքի այլ հաստատությունների սեփականատերերի, այնպես էլ նրանց կողմից, ովքեր պատվաստված չեն, բայց ուզում են այցելել այնտեղ:
Կորոնավիրուսի պատճառով վերաբացվել է Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը