«Հայհոյանքը քրեականացնելու ժամանակ դեռ կլինի». Զոհրաբյանը նյարդային ելույթ ունեցավ ԱԺ–ում

ԲՀԿ խմբակցության պատգամավորը կոչ է անում մի կողմ դնել այն բոլոր նախագծերը, որոնք կապված չեն սահմանի իրավիճակի հետ և շտապ քննարկել դա` Փաշինյանի և ՊՆ ներկայացուցիչների ներկայությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Չպետք է կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո վիճակը, երբ ոչ մեկը չգիտեր` ինչ է կատարվում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մեր պետականությունը վտանգված է, Մոսկվայում սպասվում են ծանր բանակցություններ։ Ես պահանջում եմ նիստ հրավիրել, որին ներկա կլինի վարչապետի պաշտոնակատարը և ՊՆ ներկայացուցիչներ և քննարկել իրավիճակը։ Չպետք է կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո վիճակը, հիմա կոնսոլիդացվելու ժամանակն է», – ասաց Զոհրաբյանը։
ԲՀԿ խմբակցության պատգամավորը կոչ է անում մի կողմ դնել այն բոլոր նախագծերը, որոնք կապված չեն սահմանի իրավիճակի հետ։

Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՀՀ ՊՆ

«ՀՀ տարածքում զոհեր ունենք, ԱԹՍ—ներ են խոցվում։ Բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանը իր ոչ մի պարտավորությունը չի կատարելու։ Բայց այս նիստի «իզյումինկան» հայհոյանքի քրեականացումն է։ Ես հասկանում եմ, որ ապագա խորհրդարանում դուք հայհոյանքի պակաս չեք ունենա, բայց այդ խնդիրը լուծելու ժամանակ կունենաք, հիմա պետականությամբ է պետք զբաղվել», – ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորի խոսքով` ԱԺ նիստը Փաշինյանի ու ՊՆ պաշտոնյաների մասնակցությամբ կարող է նաև փակ բնույթ կրել, եթե դրա կարիքը կա։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Այսօր` հուլիսի 30–ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։