Արմեն Շեկոյանին վերջին հրաժեշտը կտան օգոստոսի 1-ին

Գրող Արմեն Շեկոյանին կհուղակավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Գրող, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին։ Տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

«Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Գրողների միությունից Երևանի քաղաքային պանթեոնում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր գրող Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Շեկոյանը մահացել է երեկ` հուլիսի 29-ին։