ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը պարզել է, որ այսօր Երևան քաղաքի Ամիրյան 7/35 հասցեում գտնվող վարկային կազմակերպությունում դիմակավորված և նռնակով զինված ավազակային հարձակում կատարողները եղբայրներ էին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Հիշեցնենք՝ ժամը 13:20-ի սահմաններում դիմակավորված 2 անձ մտել են նշված հասցե և նռնակի սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար: Աշխատակիցները չեն համաձայնել կատարել նրանց պահանջը, մի դիմակավորը հասցրել է փախչել, մյուսին բռնել են։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տեղում պարզել են, որ բռնվածը Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Բ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանությսն կետրոնական բաժին: Տեղում ոստիկաններն ու քննիչերը հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող մարտական նռնակը և բժշկական դիմակ:
Ոստիկանները պարզել են, որ Դավիթ. Բ.-ի հետ ավազակային հարձակմանը մասնակցել են Արմավիր մարզի բնակիչներ, 27-ամյա Իսահակ Հ.-ն և 32-ամյա Արթուր Բ.-ն: Վերջիններս ոստիկանների կողմից իրականացված օպերացիայի շրջանակում Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության կետնրոնական բաժին։