ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի բնակելի տան վրա թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել, ինչի ընկնելու հետևանքով ԱՄՆ-ի երկու քաղաքացի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մեկական քաղաքացիներ են մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության մարզային վարչությանը։
Նշվում է, որ ամերիկացիներն ու բրիտանացին՝ օդանավի ուղևորները, 20 տարեկան էին, ուկրաինացի օդաչուն` 60։
Դեպքը տեղի է ունեցել երեկ։ Ինքնաթիռի ընկնելուց հետո բնակելի տունն այրվել է։
Իրավապահ մարմինները պարզում են ինքնաթիռի կործանման հանգամանքները։ Նախնական տեղեկություններով՝ օտարերկրյա քաղաքացիները օդանավը մասնավոր ձեռնարկատիրոջից վարձակալել են էքսկուրսիոն նպատակներով:
Մինսկից Անթալիա մեկնած ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Քննիչները նաև պետք է պարզեն` ինքնաթիռն ու վառելիքը համապատասխանել են տեխնիկական բոլոր պահանջներին, թե ոչ:
Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին. տեսանյութ