Թշնամանք է սերմանե՞լ հայերի և եզդիների միջև, կամ ինչի կարող է բերել սխալ թարգմանությունը

Здание Службы национальной безопасности
ԱԱԾ–ում ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Ազգությամբ եզդի Ս.Ս-ն, հանդիսանալով Հայաստանում գրանցված իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, հրապարակավ կատարել է եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ: Մասնավորապես՝ տարածել է այնպիսի հայացքներ ու գաղափարներ, որոնք հանրության շրջանում կստեղծեն հայերի և Հայաստանի բացասական կերպար, կխարխլեն վստահությունն ու հարգանքը, փոխադարձ անվստահություն, ատելություն և արհամարհանք կսերմանեն հայերի ու եզդիների միջև:

Համարանիշեր գողացած ու շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը
Համարանիշներ գողացած ու մեքենայատերերից փող շորթած անձը կալանավորվել է. տեսանյութ

2020 թվականի մայիսին նա Իրաքի Հանրապետությունում գործող Yezidinews.com լրատվության միջոցն օգտագործելով` այդ կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն է։

2021 թվականի հուլիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և ըստ էության քննության համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նշենք, որ խոսքը իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի մասին է։ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում նրա իրավունքները պաշտպանում են ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։

Ինչպես նշում է պաշտպանական կողմը, քրգործի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է Yezidinews.com կայքի աշխատակից Ֆարըս Մշկոյի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնել է ՀՀ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչների որոշ խնդիրներ։ Եզդիերենով այս զրույցը թարգմանել է կանխակալ վերաբերմունք ունեցող անձ, որն անգամ թարգմանչի հավաստագիր չունի․արդյունքում ստացվել է ոչ ճշգրիտ թարգմանություն, որն էլ դարձել է շահարկումների առիթ։

ԱԱԾ-ն կապ չի ունեցել ուժեղացված ծառայության հետ. պարզաբանում

Իրականում Սաշիկ Սուլթանյանն իր արծարծած բոլոր խնդիրները հիմնավորել է փաստերով ու օրինակներով, ընդ որում՝ այս զրույցում նաև շեշտել է ՀՀ-ում ազգությամբ հայ և եզդի քաղաքացիների բարեկամության մասին։ Մինչդեռ թարգմանության արդյունքում զրույցի տրամաբանությունը խեղաթյուրվել է և ներկայացվել բացասական համատեքստում։