Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներ. տեսանյութ

Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման մի քանի նախագիծ քաղաքապետարանն ավարտին կհասցնի ու կհանձնի բնակիչներին։
Sputnik

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներից երեքը։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա, իսկ Մարությանի՞նը

Դրանցից մեկը՝ Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ, տասնյակ տարիներ շարունակ անխնամ վիճակում էր, իսկ հիմա արդեն լրիվ նոր կահավորմամբ հանձնվում է բնակիչներին։

Մյուսը՝ «Նոր Արաբկիրը» կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին, վերջերս բանակցությունների շնորհիվ մասնավորից վերադարձվեց համայնքին, և հիմա սկսվել են հիմնանորոգման աշխատանքները՝ իր հիմնումից ի վեր առաջին անգամ։

«Նոր Արաբկիր զբոսայգին երբևէ չէր վերականգնվել։ Հիմա մեծածավալ աշխատանքներ ենք սկսել։ Մենք ուշիուշով հետևում ենք»,– ասել է Մարությանը։

Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

Քաղաքի սրտում գտնվող Սարյանի պուրակը վերանորոգվել է ըստ «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած գաղափարի` պահպանելով այգու մոդեռնիստական կոլորիտը։

Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման էլի մի քանի պրոյեկտ քաղաքապետարանն ավարտին կհասցնի ու կհանձնի բնակիչներին։

Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել