Համարանիշներ գողացած ու մեքենայատերերից փող շորթած անձը կալանավորվել է. տեսանյութ

Կոտայքի բաժին բերման ենթարկված երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։
Sputnik

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր ծանոթի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով գնում է Աբովյան քաղաք ու ավտոմեքենաների համարանիշներ գողանում, ապա մեքենաների դիմապակիներին տելեգրամյան համար տեղադրում, որ համարանիշները վերադարձնելու համար համարանիշերի տերերից փող հափշտակի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համարանիշների գողությունները կդառնան անիմաստ. կառավարությունը վերացնում է նոր հանցատեսակը

Կոտայքի ոստիկանները նախ հայտնաբերել ու բերման են ենթարկել «Նիսան» մակնիշի մեքենայի տիրոջը, ապա շարունակել են հետախուզական միջոցառումները 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Օրեր տևած աշխատանքն արդյունք է տվել հուլիսի 23-ին։

Կոտայքի բաժին բերման ենթարկված երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։

Քննությանը հայտնի տվյալներով՝ հունիսի 9–ի լույս 10-ի գիշերը նա գողացել էր Աբովյան քաղաքի տարբեր մասերում կայանված «Մերսեդես», «Տոյոտա Կորոլա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաների համարանիշերը՝ համապատասխանաբար 1 միլիոն 500, 150 և 400 հազար դրամ արժեքով, հետո տերերից շորթմամբ հափշտակել էր ընդհանուր 250 հազար դրամ։

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նոր նիշերով համարանիշեր ցանկացողներին սպասարկելու են էլեկտրոնային եղանակով. ՃՈ