Երեկոյան ժամերին սպասվում է անձրև. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 1-2-ը հիմնականում գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների զգալի մասում, հուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

«Կրթական համակարգը հոգեվարքի մեջ է». ո՞րն է բուհերում մեծ քանակով թափուր տեղերի պատճառը

Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Հուլիսի 28-ին 6-8 աստիճանով նվազած օդի ջերմաստիճանը, այնուհետև 30-31-ն ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։ 

Երեկոյան ժամերին սպասվում է անձրև. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ

Մայրաքաղաքում հուլիսի 29–ի գիշերը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +30...+32 աստիճան։