21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործը, նախաքննություն կատարելու հանձնարարությամբ, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում առկա փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Չարաշահումներ պաշտպանության բնագավառում. 2 տարում կատարվել է 160 մլն դրամի խախտում

«Մասնավորապես պարզվել է, որ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ:

Որոշ տնտեսվարողներ չարաշահում են իրենց դիրքը շաքարավազի շուկայում. Պարսյան

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և խոշոր չափերով), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել