Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

Քյարամյանը կարևորել է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր »,–նշված է հաղորդագրության մեջ։

Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը:

ՌԴ–ն պատրաստ է Հայաստանի հետ կիսվել իր պրակտիկայով. Վոլվաչը հանդիպել է Կոպիրկինի հետ

Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

Կոպիրկինն իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները` շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը:

Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչն էր հանդիպել էր Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել էին երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։