ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Այսօր և օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը, վաղը և հուլիսի 31-ին` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ, հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +29...+31, երեկոյան` +25...+27 աստիճան։
Հայ բժիշկները ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում են արել․ բուժվողներն Աֆրիկայից են