Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ

Կորոնավիրուսով հիվանդանալուց հետո քաշի ավելացման պատճառը կարող է ոչ միայն հոգեբանական լինել, այլև ֆիզիոլոգիական։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուս տարած մի շարք մարդկանց մոտ ևս մեկ օրինաչափություն է ի հայտ եկել։ Վիրուսի հետևանքներից մեկը քաշի ավելացումն է։

Այս մասին հայտնել է ՄՊՀ համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուխրա Պավլովան «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում։ Նա նշել է, որ հիվանդության ժամանակ պացիենտները հաճախ նիհարում են, իսկ առողջանալուց հետո սկսում քաշ հավաքել, ինչը կարող է նույնիսկ ճարպակալման հանգեցնել։

Ոտքերի ուժեղ ցավ, դող. բժիշկը բացատրում է պատճառներն ու խորհուրդներ տալիս

Ախորժակի ավելացման պատճառներից մեկը կարող է լինել տարած սթրեսը` մարդիկ պարզապես սկսում են շատ ուտել։ Սակայն Պավլովան նշում է, որ շատ ուտելու պատճառները միայն հուզական բնույթ չեն կրում։ Դա կարող է նաև ֆիզիոլոգիական պատճառներ ունենալ։ Բժիշկը պարզաբանել է, որ կորոնավիրուսը կարող է հանգեցնել օրգանիզմում համակարգային փոփոխության, որի պատճառով փոխվում են ներբջջային ազդանշանային ուղիները։ Ստացվում է, որ բջիջները միմյանց սխալ տեղեկություն են փոխանցում։

«Ինսուլինի նկատմամբ բջիջների զգայունության խախտումը զրկում է պահանջվող չափի գլյուկոզա վերցնելու հնարավորությունից, և դա գլխուղեղում խթանում է սովի կենտրոնը»։

Ամեն դեպքում, նման համախտանիշ հայտնաբերելու դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս դիմել մասնագետի, բայց ինքնուրույն ավելորդ քաշից ազատվելու դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելը նույնպես խրախուսելի է։

Բժիշկ Մյասնիկովը խոսել է սրտի կաթվածի ոչ ակնհայտ նշանների մասին

«Պետք է պայքարել, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելացնել` սկսել քայլել, այնուհետև լողալ, մարզվել առավոտյան։ Դա օգնում է ավելի շուտ հաղթահարել ինչպես ճարպակալումը, այնպես էլ հուզական խնդիրները», – խորհուրդ է տալիս Պավլովան։

Նա ընդգծել է, որ օրգանիզմում ցանկացած համակարգային բորբոքում դժվարացնում է ճարպակալման դեմ պայքարը։