Վթար Կոտայքի մարզում. ծնողներն ու նրանց 3 անչափահաս երեխաները հիվանդանոցում են

Volkswagen Golf -ը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երեկ` հուլիսի 26-ին,  ավտովթար  է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային

«Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 մարդ տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները  ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և  3 անչափահաս երեխաները:

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները