ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Ռուս խաղաղապահները նոր վարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղում՝ հնարավոր խախտումների կանխման և անվտանգության ապահովման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ուսումնական կետերում պարապմունք անցկացնելիս խաղաղապահ զորակազմի կառավարման սպաները զինծառայողներին ցույց են տվել նոր մարտավարական գործողություններ տեղակայման վայրից դուրս գալու, տեխնիկան բեռնելու, տեղանքում տարբեր քողարկումների օգտագործմամբ մանևրելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ստորաբաժանումների հրամանատարների ուսումնական կետերից մեկում ցույց են տվել խաղաղապահների գործնական գործողությունները։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ