Նովոկուզնեցկում թոշակառուն բռնել է պատուհանից ընկնող երեխային. տեսանյութ

Ծնողների անուշադրության հետևանքով պատուհանից ընկած փոքրիկը հրաշքով ողջ է մնացել՝ շնորհիվ խանութից վերադարձող տարեց կնոջ։
Sputnik

Բարեհաջող ելքով արտակարգ պատահար է տեղի ունեցել Նովոկուզնեցկում։ Այստեղ թոշակառուին հաջողվել է, բառիս բուն իմաստով, օդից բռնել պատուհանից պատահմամբ ընկած երեխային։  Life Shot Telegram-ը հաղորդում է, որ փրկված փոքրիկի ծնողները յուրօրինակ շնորհակալություն են հայտնել կնոջը հերոսական արարքի համար:

Երևանում կորոնավիրուսով վարակված 77-ամյա պացիենտը նետվել է պատուհանից

Ընտանիքի հոր խոսքով՝ դեպքի պահին ինքը գործերով է զբաղված եղել, իսկ կինն էլ պատուհանից ընկած տղայի երկվորյակ քույրիկի կաթի շիշն է որոնելիս եղել։ Տղամարդը վստահ է եղել, որ կինը հետևում է երեխային, իսկ խոհանոցի պատուհանն էր բաց է եղել շոգի պատճառով։

Երեխային փրկած Սվետլանա Սանարովան էլ պատմել է, որ խանութից վերադառնալիս  պատահաբար նկատել է երեխային պատուհանագոգի վրա։ Պատուհանը բաց էր, իսկ կողքին էլ մեծահասակներ չկային։ Նա մի կողմ է նետել պայուսակներն ու վազել։ Այդ պահին երեխան արդեն կախված է և թաթիկներով բռնված է եղել քիվից։

Սվետլանան բռնել է տղային և բղավել՝ օգնեցեք։ Կնոջ բղավոցը լսելով՝ օգնության է հասել երեխայի հայրն ու կնոջ պայուսակի մեջ 1000 ռուբլի խցկել։

Ըստ տվյալների՝ փրկված տղայի ընտանիքը բազմազավակ է, ընտանիքում մեծը 4 տարեկան աղջիկ է, շուտով ծնվելու է նաև չորրորդ երեխան։