ՀՀ նախագահի համար օրենսդրի տրամաբանությունը պարզ չէ, բայց նա ստորագրել է օրենքները

Նախագահի աշխատակազմը չի բացառում, որ հետագայում օրենքներն ու օրենսգրքի առանձին դրույթները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից շաբաթներ առաջ ներկայացված օրենքների փաթեթը, թեպետ «հարցեր կան», և հետագայում հնարավոր է՝ վիճարկի Սահմանադրական դատարանում։ Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Քաղաքացու դիմումը կարող է դատավորին պատժելու առիթ դառնալ. ԲԴԽ–ին լիազորություն են տալիս

Հայտարարության մեջ նշվում է, որ դեռ հուլիսի 7-ին նախագահի ստորագրմանն են ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (ՔԴՕ) և հարակից օրենքները` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն (ՔԴՕ փոփոխություններ) ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը (Բանկային գաղտնիքի մասին օրենք)` որպես օրենքների փաթեթ։

«Բարեխիղճ իրավական մշակույթը ենթադրում է, որ փաթեթով ներկայացված օրենքները պետք է առնվազն լինեն տրամաբանորեն և կարգավորման առարկայով փոխկապակցված, հարակից օրենքների ընդունումը պետք է պայմանավորված լինի հիմնական օրենքի ընդունմամբ: Այսպիսով, պարզ չէ, թե ինչ նպատակով կամ ինչ տրամաբանությամբ է օրենսդիրը համարել ՔԴՕ-ն փոխկապակցված օրենքների փաթեթում ներառված մյուս երկու օրենքների հետ` ներկայացնելով վերոնշյալ օրենքները փաթեթով»,- հաղորդագրության մեջ տարակուսանք է հայտնում նախագահի աշխատակազմը։

Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնական բանկի ղեկավարի հետ

Նախագահականից հիշեցնում են, որ դեռ նախորդ տարվա հունվարի 22-ին ընդունվեցին քրեական գործերի շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք կազմող, ինչպես նաև արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների բացահայտման ընթացակարգը վերանայող օրենքներ, որոնց սահմանադրականությունը ՀՀ նախագահը վիճարկեց ՍԴ-ում։ Բարձր դատարանը ճանաչեց վիճարկված դրույթները Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող:

ԿԲ–ում կստեղծվի բանկային հաշիվների ռեեստր. խորհրդարանը հաստատեց վիճահարույց նախագիծը

«Օրենքների փաթեթով ՀՀ նախագահի ստորագրմանը ներկայացված ՔԴՕ փոփոխություններն ու Բանկային գաղտնիքի մասին օրենքը` համեմատած 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված տեքստի, զգալիորեն փոփոխվել են` մոտարկվելով Սահմանադրությանը, այնուամենայնիվ առանձին կարգավորումներ առերևույթ խնդրահարույց են համաչափության սկզբունքի տեսանկյունից»,- նշված է հայտարարության մեջ։

Նախագահի աշխատակազմը նշում է, որ ՔԴՕ-ն ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն դրա առանձին դրույթներ «առերևույթ խնդրահարույց են, իսկ որոշ փոփոխություններ` հայեցակարգային առումով վիճելի և իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում գործնական ռիսկեր պարունակող»:

Այդուհանդերձ, ՀՀ նախագահը ստորագրել է ներկայացված փաթեթը։ Նախագահի աշխատակազմը չի բացառում, որ ներկայացված օրենքներն ու ՔԴՕ որոշ դրույթներ հետագայում կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում։

Արհեստական բանականություն. Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA–ի ներկայացուցիչների հետ